Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Ընդհանուր

Ընտրության վերելքը…

Բոլորին հայտնի է, թե ինչքան տարբերվող է մեր դպրոցը, ինչքան յուրօրինակ և հետաքրքիր է մեր ուսուցման տարբերակը և մենք…. Դպրոց ընտրելն մեծ խնդիր չի հանդիսանում հասարակության մեջ, քանի որ շատ դպրոցներ կան, սակայն ոչ բոլորն են մտածում, որ խնդիր պետք է հանդիսանա երեխայի ազատ լինելն, ուսուցման տարբերակն ու ընտրության հնարավորությունը…. Մեր դպրոցում ամեն մի անկյունում ազատություն է տիրում, մեր դպրոցում տրվում է ամեն մարդու հնարավորություն՝ազատ լինելու, ազատությունը մեզ մոտ արտահայտված է ինչպես՝ ազատ միտք, ազատ խոսելու, կարծիք հայտնելու հնարավորություն և ուսուցիչների ջերմ վերաբերմունք…..Մեր դպրոցում ուսուցիչը երբեք չի վերաբերվի սովորողին այնպես՝ինչպես ուրիշ դպրոցներում, ուսուցիչը կվերաբերվի ընկերոջ նման….Այս դպրոցում, որպես հիմք դրված է ազատությունը, ազատ միտքը, կարծիքը և դա է կերտում սովորողի մեջ ինքնուրույնություն, ինքնազարգացում և այլն….Ինձ համար իմ դպրոցի ընտրությունն՝ընտրության վերելքն է, քանի որ ես այստեղ կարող եմ ստեղծագործել, լինել ազատ, արտահայտվել, օրեցօր  բացահայտել ինքս ինձ, ինքս իմ տաղանդներն ու մութ անկյուններն լուսավորել…..

Оставьте комментарий