Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Գրականություն, Ընդհանուր

Աշնանային ճամփորդություն…

Սեբաստացիներ….Էլի սեբաստացիներ….. Այս անգամ մեր սեբաստացիներով գնացինք Գեղարդ… Գեղեցիկ աշուն, անձրև, երանգներ, մի հրաշք…. Պատուհանից դուրս ծառեր՝ներկված աշնան երանգներով, կարմիր, դեղին, տերևներ, աշուն, լեռներ աշնան ներքո և այդ ամեն ինչը լիացրած անձրևով…. Սեբաստացիներով այս աշնան ներքո առաջինը գնացինք Գեղարդի վանք, զմայլվեցինք և հիացանք վանքով, մտանք եկեղեցի, աղոթեցինք և այս ամենը ներկված էր աշնան երանգներով…Այնուհետև մենք գնացինք մի գեղեցիկ վայր, որը լի էր աշնան տերևներով, ծառերով, բնությունով…Մենք էինք՝սեբաստացիները, աշունն ու քամին… Զեփյուռը թեթև օրորում էր աշնան ծառերի տերևները, բնությունը զմայլում էր մեզ և այդ հիասքանչ բնության ներքո մենք Հոգևոր շարականներ էինք լսում և արտասանում: Մենք Հոգևոր շարականներն լսելուց հետո արտահայտեցինք մեր զգացմունքները, ինչ էինք զգում երբ լսում էինք, արդյոք հանգստացանք և այլն…. Երկար և Անդադար վայելում էինք աշունը, իր գույներն ու երանգները, իր գեղեցկությունը, մեր ընկերների ներկայությունը, բնությունը և մեզ…. Մեր հոգին կարծես հանգստանում էր, սավառնում երկնքում, մենք կարծես թռչուն վայելում էինք ամեն բան, ամեն վայրկյանը Գեղարդում…. Այս ամենից հետո մենք գնացինք դեպի՝ Ջրվեժի արգելոց… Կարմիր, դեղին, կանաչ, կարծես մայրամուտ շողշղում էր այնտեղի բնությունը, իր հետաքրքիր և տենչալի գույները բացում էր մեր առաջ, մի անտառ, մի արահետ, մի լույս, մի արև…. Մենք սեբաստացիներով կատարեցինք շատ հետաքրքիր և աշնանային լուսանկարներ այնուհետև նստեցինք տրանսպորտ…. Անձրևի կաթիլների ներքո մենք շարժվում էինք, իսկ այդ անձրևը էլ ավելի արևավառ էր դարձնում մեր ճամփորդությունը…. Մենք հասանք դպրոց և աշնանային, արևային, անձրևոտ, արևավառ և գեղեցիկ տպավորություններով գնացինք տուն….

Оставьте комментарий