Рубрика: Պատմություն, Ընդհանուր

«Դավիթ Բեկ» մաս I…Ֆիլմի դիտում, վերլուծություն…

Մենք պատմության դասաժամին դիտեցինք Դավիթ Բեկի մասին ֆիլմ, սակայն այդ ֆիլմը ոչ միայն Դավիթ Բեկի մասին էր, այլ նաև Մխիթար սպարապետի և Սյունիքի ազատագրական պայքարի մասին: Մենք այս ֆիլմը նայում էինք մեծ հետաքրքրությամբ, քանի որ ուզում էինք ամփոփել Սյունիքի ազատագրական պայքարի և Դավիթ Բեկի մասին մեր գիտելիքները: Ֆիլմը ինձ շատ դուր եկավ, հերոսները, կերպարները, ամեն ինչը շատ ճիշտ և համապատասխան էին ընտրված և այնպես, որ ուզում էիր ամեն ակնթարթ շարունակել դիտումը՝ սպասելով հաջորդ իրադարձությունների զարգացմանը: Ինձ դերերից և հերոսներից ամենաշատը դուր եկավ Դավիթ Բեկի և Սաթենիկի կերպարները, քանի որ նրանք երկուսն էլ շատ առաքինի և մեծ հեղինակություն վայելող կերպարներ էին: Դավիթ Բեկը շատ առաքինի հերոս էր, շատ բարի և հզոր, նա իր ամբողջ ուժը ներդրել էր Սյունիքը թշնամուց պաշտպանելու համար, նա Մխիթար Սպարապետին տվել էր փառք, ուժ, հզորություն, սպարապետի պաշտոն, ամեն ինչ…Ես ամենաշատը սիրեցի այն պահը, երբ Դավիթ Բեկն ու Սպարապետը իրար հետ առանձին սկսեցին խոսել, երբ քննարկում էին իրավիճակը և երբ Դավիթ Բեկը մեղադրում էր սպարապետին՝ իրեն լքելու համար…Բավականին շատ ուսուցանող ֆիլմ էր այս ֆիլմը, որը էլ ավելի հարստացրեց մեր գիտելիքները Սյունիքի ազատագրական պայքարի և Դավիթ Բեկի մասին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s