Рубрика: Պատմություն, Ընդհանուր

Ֆիլմի դիտում….Վերլուծություն…Նապոլեոն Բոնապարտ…

Պատմության դասի ընթացքում մենք դիտեցինք ֆիլմ՝  Նապոլեոն Բոնապարտի մասին: Ֆիլմը շատ հետաքրքիր էր, մենք իմացանք, թե ինչպես է Նապոլեոնը մեծացել, ինչպիսի ընտանիքում, ինչով է զբաղվել և ինչպես է զարգացել իր կյանքը: Նապոլեոնը իմացել է գերազանց մաթեմատիկան, նա հիանալիորեն կարողացել է այդ առարկան սովորել, նրան կարելի էր ասել մոտ հազար թիվ և նա կարողանում էր հիշել այդ թվերը և հաջորդականությամբ ասել: Նա ֆենոմենալ, խելացի և հիանալի հիշողություն ունեցող մարդ էր: Սակայն նա թույլ է եղել հումանիտար առարկաներից, ինչպիսիք են՝գրականությունը, հայոց լեզուն, հասարակագիտությունը, պատմությունը և այլն…Նա ապրել է շատ աղքատ ընտանիքում, ունեցալ է մեծ ընտանիք…Շատ հաճախ նրա ուսուցիչը նրան դուրս է հանել դասերից՝  հումանիտար առարկաներից թույլ լինելու պատճառով: Սակայն հետագայում նրա մեծ սերը կարդալու և գրքերի հանդեպ հաղթահարել է բոլոր փորձությունները: Նա հատկապես հետաքրքրված էր Մակեդոնացու կյանքով և գործունեությամբ: Ֆիլմում պատմվում է, որ մի անգամ Նապոլեոնի մոտ գալիս է մի փոքրիկ տղա և խնդրում նրան՝ վերադարձնել իր հոր սուրը, քանի որ նրա հայրը զոհվել էր պատերազմում: Այս լսելով՝ Բոնապարտը անհապաղ տղային է նվիրում իր սուրը:Տղայի հետ էր նաև իր մայրը, ում գեղեցկությամբ Նապոլեոնը հիանում է և սիրահարվում, այնուհետև՝ ամուսնանում: Երբ Նապոլեոնը որոշում է արշավանք անցկացնել Իտալիայում, նրա զորքը չէր մտածում, որ երիտասարդ և նոր գեներալը կարող է նրանց ինչ-որ հաջողության հասցնել, սակայն նրա փայլուն գաղափարի շնորհիվ նրանք գրավում են Իտալիան, որը նրան շատ մեծ համբավ է բերում: Նշեմ նաև, որ երբ Հռոմի պապը ուզում էր թագադրել Նապոլեոնին, նա վերցնում է թագը և ինքն է իրեն թագադրում, որը խիզախության մեծ նշան է:  Ավստրիան և Ռուսաստանը կազմում են նոր կոալիցիա և որոշում են դեմ գնալ Ֆրանսիային, սակայն այդ ամենը Նապոլեոնը նախատեսած է լինում և ի շնորհիվ նրա հիանալի ծրագրի՝ նրանք շրջափակում են թշնամուն: Իսկ երբ Նապոլեոնը գնում է Մոսկվա և տեսնում է, որ Մոսկվան դատարկված էր, այստեղ նա սպասում է մոտ մեկ ամիս՝ սպասելով Ալեքսանդր Առաջինի վերադարձին, սակայն պարզվում է, որ Ալեքսանդրը ծրագիր էր կազմել Նապոլեոնի դեմ: Նա սպասում է ձմռան սառնամանիքին, որի ժամանակ հարձակվում և ջախջախում է Նապոլեոնի զորքին: Նապոլեոնը իր զորքով  ներխուժում է այնուհետև Եգիպտոս և փորձում գրավել այն, սակայն բուրգ մտնելուց հետո ասում է, որ արագ հեռանան: Զինվորները նրա պահվածքում տարօրինակություն են տեսնում, իսկ թե ինչ է տեսել նա բուրգ մտնելուց, դեռ պարզ չէ, սակայն ես ենթադրում եմ, որ նա այնտեղ տեսել է փորագրված աստվածների և վախեցել: Նապոլեոնը մահացել է 1821թ. Սուրբ Հեղինե կղզում:

Оставьте комментарий