Рубрика: Գրականություն, Ընդհանուր

Երևան 2800…Հարցազրույց երևանցիների հետ Ամանորի վերաբերյալ….

Նպատակը

Այս նախագծի նպատակն այն է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ են մտածում երևանցիները Ամանորի վերաբերյալ, ինչն  է իրենց համար Ամանորի իրական իմաստն ու նպատակը խորհրդանիշը և ինչն է Ամանորը գեղեցկացնում,ինչը այն նյութական դարձնում և այլն: Շատ կարծրատիպեր կան Ամանորի վերաբերյալ և այս ռադիոնյութում ես կպարզաբանեմ, թե ինչ են մտածում դրա մասին մարդիկ,  ինչպես են արդարացնում և մեղադրում և այլն…. Ես ցանկանում եմ իմանալ, ինչ է նշանակում քաղաքացիների համար Ամանոր հասկացողությունը և ինչ դեր է այն կատարում մեր կյանքում…

Ընթացքը

Ես շրջում եմ քաղաքով և սկսում երևանցիներից, հարազատներից հարցազրույց վերցնում, նրանց հետ խոսում, շփվում և իհարկե հարցազրույցը կատարելուց հետո պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ և տեղադրում բլոգներում… Ընթացքի հիմնական առավելությունն այն է, որ ես վերջում կարողանում եմ վերլուծել տվյալ թեմայի վերաբերյալ մարդականց վերաբերմունքն ու մտածելակերպը:

Խնդիրներ

Կարծում եմ այս անգամ որոշ չափով կոմպլեկսավորման խնդիրը նվազել էր, սակայն նաևկարծում եմ, որ դա ավելի շատ կապ ունի մարդուց, այսինքն այս ռադիոնյութի մարդիկ միգուցե ինչ-որ  կերպ ներսից հաղթահարել են այդ ընկճվելու, ամաչելու և կոմպլեկսավորվելու խնդիրը…Երկրորդ խնդիրը նրանում է, որ մարդիկ նաև կարծում են, որ Ամանորը գեղեցիկ և լեցուն է դարձնում նաև ուտեստներով լի սեղանը, այդ սխալ կարծրատիպը մինչ օրս տարածվում է, սակայն չէ որ դա ընդհանրապես կապ չունի Ամանորի գեղեցկության հետ….

Վերլուծություն

Հարցազրույցը կատարելուց հետո ես հասկացա, որ հիմնականում մարդիկ պատկերացում են կազմում Ամանորի վերաբերյալ՝ ինչպես հարազատների հետ միասին անցկացնելու տոն, նրանք այն ընդհունում են ինչպես մի երեկո, որտեղ կկարողանան ուղղակի հավաքվել և միասին ջերմ մթնոլորտում անցկացնել ժամանակ: Սակայն դեռևս մնում է կարծրատիպ, որ Ամանորը էլ ավելի լեցուն է դարձնում առատ սեղանը, չեմ կարծում այդ կարծրատիպը ճիշտ է, քանի որ այդ սեղանը կարող է և նաև չլինել, կարևորը ջերմ և ուրախ մթնոլորտն է….Ամեն դեպքում շատ հաճելի է իմանալ, որ քեզ իսկ մոտ ապրող մարդիկ որոշ չափով իմ կարծիքով ճիշտ կարծիք ունեն Ամանորի վերաբերյալ:

 

Оставьте комментарий