Рубрика: Հետազոտական աշխատանքներ, Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Ընդհանուր

Ամանոր…Լույսով լի տոնի գաղտնիքներն ու ավանդույթները…

20181225_230716 (1)

Ամանոր…Հրաշքներով, երազանքներով, ուրախությամբ և լույսով լի տոն, որ ջերմացնում է մեզ ամեն տարի…Նոր տարվա զկիզբ, նոր կյանքի սկիզբ, նոր հույզերով և հույսերով, հավատով և սիրով լի նոր տարվա սկիզբ…Մենք բոլորս Ամանորը նշում ենք տարբեր սովորույթների, ավանդույթների համաձայն… Արևմտյան Հայաստանում այն ժամանակ զարդարել են սովորական ծառեր, օրինակ՝բալենի և բացի այս ամենից խաղալիքները, որոնք դրվել են ծառի վրա պատրաստվել են երեխաների ձեռքով: Նախկինում հին հայերի ավանդույթները Ամանորի վերաբերյալ շատ տարօրինակ են եղել….Նրանք Ամանորին ունեցել են ավանդույթ՝ուտել միայն բուսական սնունդ և այդ պատճառով նրանց սեղանը Ամանորյա միշտ կազմված է եղել բուսական ուտեստներից: Այդ ամեն  ինչը տևել է մինչև հունվարի վեցը: Նաև նշեմ, որ այն ժամանակ սեղանի հիմնական ուտեստները պատրաստված են եղել լոբուց Նախկինում կար նաև այսպիսի ավանդույթ, որի ժամանակ երեխաները մոմ էին  վառում և դա խորհրդանշում էր նրան, որ երեխաները լույս են բերում ընտանիքին: Նաև նրանք այդ մոմ վառելը և լույսը խորհրդանշում էին նրանով, որ երեխաները ավետիս են բերում, որ Քրիստոսը ծնվեց և ահա լույս է բերել աշխարհին: Հայերը ևս մեկ տարօրինակ Ամանորյա ավանդույթ են ունեցել: Ըստ այդ ավանդույթի բոլորի ընտանիքներում կան ինչ-որ կերպարներ: Այդ կերպարները հետևում են մեզ և եթե հանկարծ տանը կռիվ է լինում և խաղաղ մթնոլորտ չի տիրում նա պատժում է այդ կռիվը ստեղծողին և նրա հետ լինում են դժբախտ պատահարներ: Շատ երկրներում Ամանորը դիմավորում են այնքան տարօրինակ և յուրօրինակ տարբերակներով: Գերմանիայում Ամանորի ժամանակ, նրանք կանգնում են աթոռներին, սեղաններին, բազկաթոռներին և երբ ժամն է լինում նրանք ցատկում են և խորհրդանշում, որ իբրև նրանք ցատկում են մյուս տարի: Իտալիայում Ամանորին նրանք դուրս են նետում հին իրերը և մտածում, որ նոր տարին նոր հնարավորություն կբերի դրանք թարմացնելու:Չինաստանում Նոր Տարին լապտերների տոն է: Եկեք վերադառնանք մեր օրեր և մեր Հայաստան: Հայաստանում ամեն ինչ այլ է….Մեզ համար այս տոնը ընտաեկան տոն է, որի ժամանակ մենք զարդարում ենք եղևնին, միասին ընտանիքով հյուր գնում և վայելում  ժամանակը: Մեր ընտանիքում կա մի ավանդույթ, որին մենք շատ ենք հետևում, այդ ավանդույթն է՝լինել միասին, ընտանիքով նշել, ընտանիքով վայելել, ամեն բան ընտանիքով, մոռանալ ամեն վատ բան, թողնել հետևում և սկսել Նոր տարի՝նոր հույզերով և հույսերով…

Оставьте комментарий