Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծային շաբաթ, Գրականություն, Ընդհանուր

Ընթերցում ենք Օշոյի առակներից…Երկու ընկեր…

Օշոյի առակներից #1

Հղումն՝այստեղ

Մի անգամ երկու ընկեր կռվեցին, և նրանցից մեկը ապտակեց մյուսին: Վերջինը՝զգալով ցավ, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա:

-Այսօր իմ ամենամտերիմ ընկերը ապտակեց ինձ:

Նրանք շարունակեցին քայլել և գտան մի օազիս՝լճակ, որում որոշեցին լողալ: Այն մարդը ով ստացել էր ապտակ, սկսեց խորտակվել, բայց ընկերը նրան փրկեց: Երբ նա ուշքի եկավ, գրեց քարի վրա <<Այսօր իմ ամենամտերիմ ընկերը փրկեց իմ կյանքը>>:

Ով տվել էր ապտակը, ով փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց նրան.

-Երբ ես քեզ նեղացրի, դու գրեցիր ավազի վրա, բայց հիմա դու գրում ես քարի վրա, ինչու՞:

Ընկերը պատասխանեց:

-Երբ ինչ-որ մեկը մեզ վիրավորում է, մենք պետք է գրենց ավազի վրա, որպեսզի քամիները կարողանան ջնջել դա: Սակայն երբ ինչ-որ մեկը անում է բարի արարք, մենք պետք է դաջենք քարի վրա, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:

Օշոյի առակներից են ընթերցում՝ Անի Արղությանը և Ռուզան Մինասյանը…

Оставьте комментарий