Рубрика: Ընդհանուր

Ուսուցանող հանդիպում…

Մարտի 14-ին մենք`8-րդ դասարանի սովորողներս, հանդիպում ունեցանք լրագրողական մի խմբի հետ…Հանդիպման ընթացքում նրանք մեզ ներկայացրեցին լրագրողական էթիկան, ինչպես խոսել, երբ դու լրագրող ես, քանի որ լրագրողների համար կա հատուկ բառապաշար, ինչպես վարվել, ինչ անել լրագրող դառնալու համար: Մենք դիտեցինք տեսանյութեր, որտեղ տարբեր լրագրողներ ներկայացրել էին հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց մասին իրենց կարծիքը, և իրավիճակներ, որոնք միասին փորձեցինք հասկանալ, թե ինչպես են նրանք խախտել լրագրողական էթիկան կամ ինչ չէր կարելի ցույց տալ և ասել նման տեսանյութերի մեջ: Մեզ ներկայացվեցին սկզբունքներ և տեսակետներ, որոնցով պետք է ուղորդվեն մարդիկ, որպեսզի դառնան լրագրող։ Նաև ասացին, թե ինչ կարելի է անել, որպեսզի չվնասել մարդու իրավունքները։

Մի խոսքով շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց, քանի որ ես ինքս շատ հետաքրքիր տեղեկություններ ստացա լրագրության ոլորտի մասին: Շնորհակալ ենք…

Оставьте комментарий