Рубрика: Գրականություն

Միջին դպրոցի յոթ հրաշալիքները…

Միջին դպրոցը, այն դպրոցը, որտեղ ես սովորում և օր օրի բացահայտում եմ ինքս ինձ ունի շատ հրաշալիքներ, անհաշվելի, սակայն այսօր ես նրանցից յոթը կառանձնացնեմ… Առաջին հրաշալիքը, որը կառանձնացնեմ՝ ամսագիրն է և հնարավորությունը ստեղծագործելու…Այդ հրաշալիքը հնարավորություն է տալիս ստեղծագործելու, քո ներքին աշխարհը բացահայտելու, գրելու, խոսքդ ավելի ճիշտ ձևակերպելու և շատ այլ բաների հնարավորություն է տալիս սովորողին, ի վերջո բացահայտելու հնարավորություն է տալիս… Հաջորդ հրաշալիքը՝ընտրությունն է… Կարողանալ ընտրել, կարողանալ քո սիրած և հավանած ոլորտի մեջ ավելի խորասուզվել սովորական դասաժամերից դուրս հիանալի հնարավորություն է յուրաքանչյուրիս համար… Հրաշալիքներից մեկն է՝ ճամփորդությունը,քանի որ այն այնքան տպավորություններ է թողնում մեր մեջ, ուրախ պահեր, զվարճանքներ, գիտելիքներ և ընկերների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն…Հիանալի զգացողություն է այն մեզ տալիս…Հրաշալիքների ցանկին է պատկանում նաև գրական թատրոնը…Այդ թատրոնը մի վայր է, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է պատկերացնել իրեն բեմի վրա, աշխատել, բեմադրել, հասկանալ, թե ինչպես ճիշտ բեմում քեզ պահել և իհարկե ունենալ հիանալի տեղեկություններ և արդյունք… Հրաշալիքներից է նաև նախագծային շաբաթը և նախագծերը, քանի որ մենք կարողանում ենք ընտրել այն նախագծերը, որոնք մենք ենք ուզում և ինքներս իմանալ տեղեկություններ, որոնք մեզ հետաքրքրում են… Հրաշալիքներից է առավոտյան պարապունքը, քանի որ մենք կարողանում ենք երգել, պարել, ընթերցել, հետաքրքիր ժամանակ անցկացնել, արթնանալ և անցնել դասի…Ամենավերջի հրաշալիքը և ամենակարևորը մեր ազատությունն է, քանի որ մենք կարող ենք լինել ազատ մեր խոսքով, մեր վարքով, ամեն ինչով և դա ամենակարևորն է ամեն մարդու կյանքում…

Оставьте комментарий