Рубрика: Հասարակագիտություն

Քվեարկությունը որպես իրավունք, պահանջ և պատասխանատվություն…

Քվեարկությունը և, ընդհանրապես, ընտրություն հասկացությունը ինձ համար պատասխանատվություն է, քանի որ ի վերջո դու պատասխանատվություն ես կրում քո երկրի համար: Դու չես ընտրում ինչ-որ ղեկավարի, որովհետև ուղղակի պարտավոր ես քեզ համարում կամ դա քո իրավունքն է, ոչ. դու նրան ընտրում ես, քանի որ դու համոզված ես, որ նա կարող է քո իսկ երկիրը լավ ղեկավարել, քո երկիրը և քեզ բարենպաստ ապագա ապահովել, հաջորդ սերնդին լավ և բարենպաստ հնարավորությունները տալ, մի խոսքով դու դա անում ես, քանի որ քո երկրի համար պատասխանատվություն ես կրում:

Նպատակը՝

Այս նախագիծը կամ հետազոտական աշխատանքը մեզ հնարավորություն է տալու ծանոթանալ այլ երկրների քվեարկությունների ձևի հետ, ինչպես և ինչ սկզբունքներով են այլ երկրներում կատարվում տվյալ ընտրությունները: Բացի այդ տեղեկությունը ստանալուց մենք այն նաև համեմատելու ենք մեր երկրի ընտրությունների հետ:

Ընթացքը՝

Մենք ընտրում ենք մի երկիր, ուսումնասիրում այդ երկիրը, այդ երկրում կատարվող ընտրությունները, քվեարկությունը, ծանոթանալու ենք տվյալ երկրի սկզբունքներին, այնուհետև ստեղծվելու է աշխատանք՝արդյունք, որը լինելու է հոդվածի կամ ռադիոնյութի տեսքով և որը հրապարակվելու է մեր բլոգներում:

Արդյունքը՝

Առաջին հերթին նշեմ, որ ես ընտրեցի Ինդոնեզիա երկիրը, քանի որ կարծում եմ, որ այն ամենահետաքրքիրը կլինի ուսումնասիրել: Մի քանի այլ երկրների մասին տեղեկություններ փորձեցի գտնել, հետազոտել, սակայն կարծում եմ ամենագրավիչը հենց Ինդոնեզիան է: Նախ նշեմ, որ Հայաստանում կատարվող ընտրությունների բոլոր սկզբունքները և տարբերակները չեն համապատասխանում Ինդոնեզիայի քվեարկության սկզբունքներին: Առաջին հերթին այնտեղ ընտրությունները կատարվում են մեծ ծավալներով, այսինքն տարբեր ոլորտի ղեկավարներ ընտրվում են նույն քվեարկության ժամանակ և շատ քիչ ժամանակում: Այդպիսի սկզբունքը վնասում է մարդկանց, մարդիկ ասելով հիմնականում ի նկատի ունեմ աշխատողներին, ովքեր հաշվում են մարդկանց ձայները: Այդպիսի սկզբունքի պատճառով քվեարկությունը ավարտվելուց հետո վերջին ընտրության ժամանակ աշխատողներից ձայները հաշվելու ժամանակ գերհոգնածությունից մահացել է 272մարդ, իսկ հիվանդանոց են տեղափոխվել ավելի քան 1800 մարդ և այդ ամենը միայն գերհոգնածության պատճառով: Հայաստանում այդպիսի խնդիրներ չեն եղել և մենք տարբեր ոլորտի ղեկավարներին ընտրել ենք տարբեր ժամանակահատվածներում ոչ թե միանգամից: Շատ փորձագետներ տվյալ ընտրությունները Ինդոնեզիայում համարում և վերագրում են՝որպես ամենաբարդ ընտրությունները: 810, 000 ընտրատեղամասում մոտ 6 մլն աշխատակից է աշխատել: Փորձագետները Ինդոնեզիայի քվեարկությունը որակել են որպես «աշխարհի ամենաբարդ ընտրություններ»: Հատկապես, որ Ինդոնեզիայի բնակչությունը քիչ չէ և շատ է, այդ պատճառով քաղաքացիները, ովքեր կմասնակցեն շատ են և այդպիսի մեծ ծավալով քաղաքացիները ձայները հաշվել, այն էլ մեծ ընտրության մեջ շատ բարդ է:

Հարցազրույց՝

Оставьте комментарий