Рубрика: Ամառային ճամբար

Ամառային ճամբար 2019…Հետաքրքիր ճամբարի երկրորդ օրը…

Ահա և շարունակվում է ամառային հետաքրքիր ճամբարը: Ամառային ճամբարի երկրորդ օրը մենք սկսեցինք մեր սովորական օրերի պես՝առավոտյան պարապունքով: Նշեմ, որ այսօրվանից առավոտյան պարապունքների ընթացքում մենք սկսեցինք անցկացնել հետաքրքիր ֆլեշմոբ, որի ժամանակ բոլոր դպրոցները երգում և պարում էին ուղիղ եթերով: Այնտեղ երգեցինք, պարեցինք և այնուհետև գնացինք երգի: Երգի ժամին մենք երգեցինք և հետաքրքիր ժամանակ անցկացրին, քանի որ չերգեցինք մեզ արդեն սովորական դրաձած երգեր, այլ ուրիշ երգեր, որոնք ավելի հետաքրքիր և անսովոր դարձրեցին դասը: Երգից հետո մենք գնացինք լաբորատորիա և սկսեցինք մեր աշխատանքը: Սկզբում իհարկե մենք ևս մեկ անգամ քննարկեցինք մեր հետագա անելիքները, պայմանավորվեցինք և ճշտեցինք, թե հետագայում ճամփորդությունները հստակ լինելու են, թե ոչ: Այդ ամենը քննարկելուց հետո բոլորս սկսեցինք կատարել մեր աշխատանքները: Սովորողների մի մասը զբաղվեց խնդիրների լուծմամբ, նոր թեմայի ուսուցմամբ և այլն, իսկ մյուս խումբը ֆուտբոլ դիտելու և մասնակցելու: Դեռ ամառային ճամբարի երկրորդ օրն է, սակայն մենք արդեն պլանավորել ենք մեր հետագա անելիքները ամբողջ ճամբարի ընթացքում: Այս ամենից հետո մենք գնացինք ընդմիջման: Ընդմիջումից հետո բոլորս գնացինք մարզական պարապունքների, իսկ այնուհետև վերջացավ ճամբարային երկրորդ օրը::

Оставьте комментарий