Рубрика: Կենսաբանություն

Մարտի 16-20 փաթեթ…Առցանց աշխատանք…Կենսաբանություն…

Մարտի 16-20

Արդեն երկար ժամանակ է, ինչ գոյություն ունի մի վիրուս, որի անունն է կորոնավիրուս: Տվյալ վիրուսը արդեն շատ երկրներում է տարածվել և այստեղ հարց է առաջանում, թե ինչ է կորոնավիրուսը: Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19)՝ վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին: Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է:

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը: 

  • որո՞նք  են ախտանիշները, կանխարգելման միջոցները

Կորոնավիրուսի ախտանշաններն են՝ հևոցը, հազը, տենդը, փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ: Հիվանդությունը զարգանալով կարող է հասնել թոքաբորբի: Ինկուբացիոն շրջանը տևում է մինչև 14 օր, սակայն հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչևիսկ 24 օր:

Տնային առաջադրամք
Նայել նյութերը , ուսումնասիրել դրանք , գտնել լրացուցիչ տեղեկություններ տարբեր վիրուսային հիվանդությունների և դրանց կանխարգելման վերաբերյալ։Պատրաստել ուսումնական նյութեր, տեղադրել բլոգներում, հղումները ուղարկել ինձ։

Ներկայիս պահին արագ զարգանում է հենց կորոնավիրուսը, հիմա կկատարեմ մի փոքրիկ հետազոտականն աշխատանք նրա կանխարգելման և պաշտպանվելու մասին:

Առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդները հետեւյալն են. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել:

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:

Որոշ հիվանդների, մասնավորապես տարեցների և առողջական այլ քրոնիկ հիվանդություններ ունեցողների դեպքում այս ախտանիշները կարող են վերաճել թոքաբորբի, կրծքավանդակի ցավի, ինչպես նաև շնչառության պակասի:

Այն սկսում է տենդով, որին հաջորդում է չոր հազը:

Վարակվածների մոտ 20%-ի համար պահանջվում է հիվանդանոցային բուժում:

COVID-2019 վիրուսի տիպի շնչառական հիվանդություն ունեցող մարդը հազալիս կամ փրշտալիս իր շուրջը տարածում է վիրուս պարունակող մանրագույն կաթիլներ։ Եթե Դուք շատ մոտ եք կանգնած այդպիսի մարդուն, ապա կարող եք վիրուսով վարակվել նույն օդը շնչելիս։

Կենդանիներին կամ կենդանական ծագում ունեցող մթերքներին կպչելուց հետո միշտ լվացե՛ք ձեռքերը օճառով, ձեռքերով մի՛ կպեք աչքերին, քթին կամ բերանին, խուսափե՛ք հիվանդ կենդանիների հետ շփվելուց։ Խուսափե՛ք շուկայում այլ կենդանիների հետ շփումից՝ թափառոց շներ ու կատուներ, կրծողներ, թռչուններ։ Խուսափե՛ք շփումներից խանութների կամ շուկաների հատակին թափված կենդանական ծագում ունեցող մնացորդների ու հեղուկների հետ, որոնք պոտենցիալ վարակակիր են։

Սննդի մեջ մի՛ օգտագործեք հում կամ պատշաճ ջերմային մշակում չանցած կենդանական ծագում ունեցող մթերքներ։

Оставьте комментарий