Рубрика: Ամառային ճամբար

Ամառային զվարճալի ճամբարի երրորդ օրը…

Ամեն անգամ նորովի եմ հասկանում, թե ինչքան ուրախ, զվարճալի և հետաքրքիր է ճամբարը, ինչքան նոր բաներ ես իմանում ճամբարի ընթացքում և ահա ժամանակը վազում է և արդեն հասկանում եմ, որ ճամբարի երրորդ օրն է, սակայն կարծես երեկ լիներ ճամբարի մեկնարկը: Այս անգամ նույնպես ճամբարը սկսվեց առավոտյան պարապունքով և նրա ֆլեշմոբով, որի ընթացքում մենք ուղիղ եթերով երգում և պարում ենք: Այնուհետև մենք վերադարձանք մեր դասարան: Մեր ջոկատում կարծես արդեն ավանդույթ է դարձել, որ մենք մինչ մեր աշխատանքներին անցնելը քննարկում ենք հետագա անելիքները: Այս անգամ էլ մենք քննարկեցինք վաղվա խոհանոցային ժամը՝ինչ ենք բերելու, ինչ ենք պատրաստելու և այլն: Քննարկելուց հետո յուրաքանչյուրը սկսեց աշխատել իր նախապատրաստական աշխատանքի վրա: Մենք նախապատրաստվում էինք, քանի որ այցելելու ենք Աշտարակ՝գինու գործարան, այդ պատճառով բոլորիս մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ հետազոտել, ուսումնասիրել և գտնել տեղեկություններ այդ գործարանի մասին: Այնուհետև որոշ սովորողների խումբ քիմիա առարկայից նոր թեմա էր անցնում, իսկ մյուսները ֆիզիկայի խնդիրներ էին լուծում: Այսպես նախապատրաստական աշխատանքները ավարտելուց հետո մենք գնացինք մեր ընտրություններին: Ընտրության ժամանակ մենք հետաքրքիր խաղեր էինք խաղում: Այնուհետև սկսվեց ընդմիջումը: Ընդմիջումից հետո ես և մի քանի երեխաներ միասին կատարեցինք նախագիծ ֆիզիկա առարկայից, որտեղ հետազոտական աշխատանք կատարեցինք և շատ նոր տեղեկություններ իմացանք Լեոնարդո դա Վինչիի մասին: Այսպես ավարտվեց այս օրը…

Оставьте комментарий